Առէկսիմբանկի աշխատակիցը 3-րդն է ֆինանսաբանկային կազմակերպությունների շախմատի առաջնությունում

Առէկսիմբանկի աշխատակիցը  3-րդն է ֆինանսաբանկային կազմակերպությունների շախմատի առաջնությունում

PanARMENIAN.Net - Բանկային աշխատողի օրը Երևանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև անցկացվեց շախմատի ամենամյա առաջնությունը:

Առէկսիմբանկի Վճարային քարտերի վարչության Հաճախորդների աջակցման խմբի մասնագետ Տիգրան Գյոզալյանը զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը: Սա թվով 10-րդ առաջնությունն էր, որին մասնակցում էին ինչպես անվանի մարզիչներ, շախմատի սիրողական միջազգային առաջնության հաղթողներ, այնպես էլ տաղանդավոր երիտասարդներ, շախմատի երկրպագուներ: Այս տարի առաջնությանը մասնակցեց թվով 86 մարդ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակային տեղ զբաղեցնել նման բարձր կարգի մրցույթում», - նշեց Տ. Գլոզալյանը Առէկսիմբանկի մամլո ծառայությանը տված հարցազրույցում: «Մասնակցեցի արագ շախմատի անհատական առաջնությանը, որի 8 տուրից 6-ը հաղթեցի, մեկը խաղացի ոչ-ոքի և մեկին էլ ընկավ խաղային ժամացույցի դրոշակը` ժամանակս չբավարարեց»: Տ. Գյոզալյանի խոսքերով` նա շախմատով սկսել է զբաղվել 6 տարեկանից, ունի 1-ին կարգ:

«Մանկուց սիրել եմ շախմատը, խաղացել եմ մեծ շախմատիստների հետ, նույնիսկ աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ կրտսեր Տիգրան Պետրոսյանի հետ: Հետագայում կյանքն այնպես դասավորվեց, որ շախմատն անցավ հետին պլան: Եվ հիմա ես նորից վերադարձել եմ այս խաղի հետաքրքիր ու գեղեցիկ աշխարհը: Ինձ ընդունեցին ու աջակցեցին հայտնի շախմատիստները, և երջանիկ եմ, որ հայտնվել եմ հաղթողների թվում: Հուսով եմ` հաջորդ տարի ոչ միայն կամրապնդեմ արդյունքները, այլև էապես կբարելավեմ այն», - եզրափակեց Տ. Գյոզալյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---