Զինադադարի խախտում. Բաքուն սեփական մեղքը ուրիշի վրա է բարդում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է զինադադարը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գոտում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ադրբեջանական զինված ուժերը խախտում են զինադադարը եւ պատասխանատվությունը դրա համար բարդում են հայկական կողմի վրա»,- ընդգծել է նա:



Սենոր Հասրաթյանն ավելացրել է, որ «հայկական կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման» վերաբերյալ ինֆորմացիան ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված ապատեղեկատվություն է հանդիսանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---