Սիրիայում ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը (վիդեո) 26 նոյեմբերի 2015 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում, թուրքական սահմանից ոչ հեռու, ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը, որը ապստամբների խմբավորումներից մեկի ուղեկցությամբ ուղևորվում էր դեպի Ազազ քաղաքը: Ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ոչնչացվել է 12 բեռնատար, հայտնում է Reuters-ը: BBC-ին Hurriyet-ի վրա հղումով մեջբերում է սիրիացի ապստամբների դաշտային հրամանատար Զեքերիա Քարսլիի խոսքը, ըստ որի շարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները: Ավելի վաղ այդ շրջանին ավիահարվածներ էր հասցրել սիրիական օդուժը: «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ» կազմակերպությունը հայտնում է, որ ավելի վաղ ռուսական ավիացիան ռմբակոծել է Ազազի շրջանը: Շարասյունը գտնվում էր մոտ 5 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ սահմանինց: Ռուսական զինվորականները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են օդում: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |