Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ կառավարությանը 2 օրում պատասխան միջոցներ մշակել Թուրքիայի դեմ26 նոյեմբերի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է կառավարությանն ի պատասխան Թուրքիայի կողմից «ագրեսիայի ակտի» 2-օրյա ժամկետում սահմանափակող միջոցներ մշակել տնտեսական և հումանիտար ոլորտներում: Հայտարարությունն արվել է կառավարության նիստում: Ընդ որում վարչապետը նշել է, որ սահմանափակումների գործողության ժամկետը հարկ չկա նշելու, քանի որ դա կախված կլինի միջազգային հարաբերություններից և «Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններից»: «Հետևյալ միջոցներն են նշված. տնտեսական համագործակցության ծրագրերի կասեցում, ֆինանսական գործողությունների սահմանափակում, ներմուծման և արտահանման տուրքերի փոփոխություն, զբոսաշրջային ոլորտի վրա ազդեցության միջոցներ, փոխադրումների, ներառյալ օդային և ծովային փոխադրումների սահմանափակում, հումանիտար շփումների վրա ազդեցություն»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ վարչապետի, Թուրքիայի հանդեպ պատասխան միջոցները կամփոփվեն միասնական փաստաթղթում` նախագահի հրամանագրով կամ դրա հիման վրա կառավարության որոշմամբ: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |