Գերմանիան կզորացնի աջակցությունը Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

Գերմանիան կզորացնի աջակցությունը Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Գերմանիայի բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պաշտպանության ոլորտի փորձագետ Հեննինգ Օտտեն հայտարարել է, որ Գերմանիան «Տորնադո» հետախույզ-ինքնաթիռը կգործուղի Սիրիա` սատարելու համար Ֆրանսիային «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով: Ավելի ուշ, այս տեղեկությունը հաստատեց ԳԴՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:

ԻՊ-ն մեծ սպառնալիք է Գերմանիայի համար, որին կարելի է հաղթել միայն ռազմական ճանապարհով, ուստի մենք չպետք է տատանվենք` որոշելով պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ»,-ասել է Օտտեն, հայտնում է DW-ն:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Փարիզին ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում` ռազմական օգնության տեսքով:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---