Հիդրոմետ. Համեմատաբար տաք, տեղումնառատ ձմեռ է սպասվում27 նոյեմբերի 2015 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Սպասվում է համեմատաբար տաք ձմեռ: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա մանրամասնել է, որ հանրապետության լեռնային գոտիներում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +4 +7–ի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին արդեն գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում՝ -18-ից մինչև -23: «Լոռու մարզում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին օդի միջին ջերմաստիճանը հիմնականում ցերեկը կտատանվի +10-ից +14, ամսվա երկրորդ կեսին գիշերը առանձին օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -20 աստիճան: Տավուշում ամսվա առաջին կեսին օդի միջին ջերմաստիճանը կտատանվի +12-ից +15-ի սահմաններում, ամսվա երկրորդ կեսին՝ -10-ից -15: Սյունիքում ամսվա առաջին օրերին հովտային գոտիներում ցերեկը սպասվում է +10 +15, լեռնային շրջաններում +7 +9, իսկ ամսվա երկրորդ կեսին հովտային շրջաններում կնվազի մինչև -7-ից -12, իսկ լեռնային շրջաններում՝-11-ից -16»,-նշել է մասնագետը: Սուրենյանը նշել է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռներում և Վայոց Ձորի նախալեռնային գոտում դեկտեմբերի առաջին կեսին դեռևս տաք կլինի. «Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի +8 +10-ի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի - 12-ից -15»: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանում դեկտեմբերի առաջին կեսին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 8-ից 10 աստիճան տաքության սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը ցածրադիր մասերում հնարավոր է նվազի մինչև -12-ից -15, իսկ բարձրադիր մասերում՝ մինչև -10-ից -12: Սուրենյանը գյուղատնտեսներին հորդորել է անպայման այգեթաղ կատարել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |