Հայ մանկավարժը՝ ԱՊՀ-ում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ

Հայ մանկավարժը՝ ԱՊՀ-ում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը: Այս մասին հայտնում է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը։

Լավագույն ուսուցչի կոչումը նրան շնորհվել է ուսուցիչների համար նախատեսված «Պրոֆի–Կրայ» միջազգային օլիմպիադայի արդյունքներով։

Այս օլիմիպիադային 2015-ին մասնակցել է Ռուսաստանի 78 մարզի, մերձավոր և հեռավոր արտասահմանի գրեթե 7.000 ուսուցիչ։

Մաթեմատիկայի, անգլերենի, ինֆորմատիկայի և քիմիայի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 22 ուսուցիչ Հայաստանից։

Հայաստանի մասնակիցները նշել են, որ «Պրոֆի–կրայ» օլիմպիադան ոչ միայն մասնագիտական ձեռնահասության բարձրացման նորարարական միջոց է, այլ նաև մանկավարժի մասնագիտական ինքնակատարելագործման հզոր ազդակ։

Օլիմպիադայի կազմակերպիչն էր` «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Պերմի կամպուսը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---