Պեսկով. ՌԴ-ն տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային շահերի մասին

Պեսկով. ՌԴ-ն տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային շահերի մասին

PanARMENIAN.Net - Մոսկվան տեղեկություններ ունի, որոնց համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին իր շահերն ունի նավթային բիզնեսում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես առաջնորդվում եմ մեր նախագահի հայտարարություններով: Իրոք, որոշակի տեղեկատվություն կա, չգիտեմ, որքանով է այն մանրամասն, բայց որոշակի շահագրգռվածություն կա»,-ասել է նա «Վեստի վ սուբոտու» հաղորդման եթերում:

Պեսկովը հիշեցրել է, որ էներգետիկայի նախարարի պաշտոնը Թուրքիայի նոր կառավարությունում զբաղեցնում է Էրդողանի փեսան:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի որդին կարող է առնչություն ունենալ ԻՊ հետ նավթի ապօրինի առևտրին` նշելով, որ Անկարան խոցեց Սու-24 ինքնաթիռը Սիրիայում Էրդողանու որդու նավթային շահերից ելնելով: Ամբողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահի որդու նավթային ընկերությանը, ասել էր ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

«Ամբողջ նավթն առաքվում էր Էրդողանի որդու ընկերությանը: Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ենթակառուցվածքներին և արդեն ոչնչացրել է նավթով 500 բեռնատար: Դա շատ զայրացրեց Էրդողանին և նրա շրջապատին: Նրանք ոչ միայն նավթ են արտահանում, այլ նաև ցորեն ու պատմական արժեքներ»,-հայտարարել է Օմրան ազ Զոուբին:

Մինչդեռ Bild պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Թուրքիան ահաբեկիչների մեղսակիցն է, քանի որ նավթ է գնում ահաբեկիչների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքից: Եվ նա հիքմ ունի այս պնդումների համար, հավաստիացնում է Bild-ը: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---