Moody’s-ը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի 2,2% նվազում է կանխատեսում 2016-ի համար

Moody’s-ը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի 2,2% նվազում է կանխատեսում 2016-ի համար

PanARMENIAN.Net - Moody’s վարկանիշային գործակալությունը 2016 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեում է 2,2 տոկոսի չափով, ինչը պայմանավորված է հայկական տնտեսության ցածր դիվերսիֆիկացմամբ, առևտրի վիճակի վատացմամբ և Ռուսաստանի կողմից ֆինանսական ռիսկերի առկայությամբ։

Ինչպես կարծում են գործակալության վերլուծաբանները, 2016-ին աճի վրա ճնշում կգործադրեն Հայաստանի ներքին ցածր պահանջարկն ու արտաքին խոցելիությունը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

«Հայաստանի թույլ ներքին պահանջարկը զսպում է սպառումն ու ներդրումները, իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը հանգեցրեց դրամական փոխանցումների կտրուկ նվազման։ Հաշվի առնելով այն, որ հանրապետություն իրականացվող դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի 15 տոկոս, ապա Հայաստանի վրա զգալիորեն ազդում են Ռուսաստանի տնտեսության ցիկլային փոփոխությունները», – կարծում են նրանք։

Ինչպես նշում է գործակալությունը, երկրի նվազ տնտեսական ցուցանիշները վկայում այն մասին, որ տնտեսության մեջ աճի նոր շարժիչ ուժերը դանդաղ են ի հայտ գալիս։

«Գործարար տրամադրվածությունը նվազ է, այն դեպքում, երբ մասնավոր հատվածի ներդրումները նախկինի պես «դուրս են քաշում» Հայաստանի տնտեսական ցուցանիշները։ Այդուհանդերձ, 2015 թ. տնտեսությունը սպասվածից ավելի լավ է զարգանում` հաշվի առնելով գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գրանցված դրական դինամիկան», -նշում են Moody’s-ի վերլուծաբանները։

Այս կապակցությամբ 2015 թ. գործակալության վերլուծաբաններն ակնկալում են Հայաստանի տնտեսության նվազում` մինչև 2,5 տոկոս։

Moody’s–ը կանխատեսում է 2015-ին պետբյուջեի պակասուրդի աճ` մինչև ՀՆԱ–ի 4,2 տոկոս և պետական պարտքի ավելացում` մինչև ՀՆԱ–ի 48 տոկոս։ Իսկ հաջորդ տարի գործակալությունն ակնկալում է, որ պետբյուջեի պակասուրդը կնվազի մինչև 3,6 տոկոս։

Moody’s–ը նշում է, որ տնտեսական զսպող գործոններն արտաքին խոցելիության պատճառով կարող են շարունակվել, և դա կարող է բացասաբար ազդել կառավարության ծրագրերի վրա, որոնք վերաբերում են առաջիկա երկու տարում հարկային մուտքերի ավելացմանը։ Բացի այդ, գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի պարտքը մնում է առանձնահատուկ դյուրընկալ բացասական շոկերի աճի նկատմամբ, և եթե Ռուսաստանի հետ կապված ռիսկերն ավելի վատանան, ապա պարտքը կշարունակի կուտակվել։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով, գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%)։ 2016 թ.–ի բյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճը 3,2–3,9 տոկոսի չափով, 2016 թ.–ին` 1,6-2,7 տոկոսի սահմանում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---