ԶԼՄ-ներ. Բրյուսելն օրական 52 մլն եվրո է կորցրել անվտանգության արտակարգ միջոցառումների պատճառով28 նոյեմբերի 2015 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողությունների վտանգի պատճառով Բրյուսելում գործող անվտանգության միջոցները օրական 51,7 մլն եվրո են պահանջել, հայտնում է VRT հեռուստաալիքը: Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել ռեստորանների, սրճարանների, փռերի և փոքր խանութների կորուստները` գնահատելով այն մոտ 22 մլն եվրո: Օրը ևս 29,7 մլն եվրոյի կորուստը վերագրվում է Բրյուսելի 535 ձեռնարկություններին, մասնավորապես, այն պատճառով, որ աշխատակիցների մի մասը չի ներկայացել աշխատանքի: Հաշվարկներում ընդգրկված չէ Բրյուսելի միջազգային օդանավակայանի կրած վնասը` ուղևորահոսքը նվազել է մոտ 20 տոկոսով, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի կորուստները: Նոյեմբերի 27-ին Բելգիայի իշխանությունները նվազեցրին ահաբեկչական սպառնալիքի մակարդակն ամենաբարձր 4-իցաստիճանից, որը նշանակում է «լուրջ և մոտալուտ սպառնալիք», մինչև 3 աստիճան` «հնարավոր և հավանական սպառնալիք», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 21-ին ազգային անվտանգության խորհրդի նիստում երկրի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց, որ Բելգիան երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն ունի: Հայտարարվել էր, որ Բելգիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Նոյեմբերի 21-ին Բրյուսելում հայտարարվեց ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել էին Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել էր վարչապետը: Նա նաև նշել էր, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։ Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |