Մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը30 նոյեմբերի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - 89 տարեկանում վախճանվել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել ռեժիսորի ընտանիքը: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի սուր անբավարարությունը, հայտնել է գործակալության զրուցակիցը: Վերջին շրջանում ռեժիսորը առողջական խնդիրներ ուներ: 2014-ի նոյեմբերին նա տեղափոխվեց հիվանդանոց «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ և մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցում: 2015-ի սեպտեմբերին և հոկտեմբերին ռեժիսորը կրկին հոսպիտալացվեց, իսկ նոյեմբերի 21-ին տեղափոխվեց Բուրդենկոյի անվան գիտահետազոտական ինստիտուտ: Բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատում նրա վիճակը` ախտորոշվեց թոքերի և սրտի սուր անբավարարություն, հայտնում է Lenta.ru-ն: Էլդար Ռյազանովը ծնվել է 1927-ի նոյեմբերի 18-ին, Սամարայում: 1955-ին Ռյազանովը դարձավ «Մոսֆիլմի» ռեժիսոր և մեկ տարի անց նկարահանեց իր առաջին գեղարվեստական «Կառնավալային գիշեր» ֆիլմը: Ռյազանովը տասնյակ կինոֆիլմեր է նկարահանել, որոնցից շատերը խորհրդային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի շարքն են անցել: Առավել հայտնի են ռեժիսորի «Գուսարական բալլադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Դաժան ռոմանս» ֆիլմերը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |