Սորոսի հիմնադրամն անցանկալի կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում

Սորոսի հիմնադրամն անցանկալի կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչել օտարերկրյա ոչ առևտրային «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամ-կազմակերպությունները, որոնց հիմնադիրը Ջորջ Սորոսն է: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան:

Ըստ նրա, որոշումը կայացվել է կազամակերպության գործունեությունը ստուգելու վերաբերյալ Դաշնության խորհրդի, ԱԳ նախարարի և արդարադատության նախարարի գլխավոր դատախազի անունով ստացված դիմումի համաձայն:

Ըստ դատախազության ներկայացուցչի, ստուգման ժամանակ պարզվել է, որ կազմակերպության գործունեությունը «սպառնում է ՌԴ սահմանադրական կարգին և պետության անվտանգությանը», հայտնում է ՌԲԿ-ն:

2015-ի մայիսին ընդունվեց «անցանկալի կազմակերպությունների» մասին ՌԴ օրենքը: Այն ենթադրում է, որ ՌԴ ԱԳՆ հետ համաձայնեցման դեպքում իշխանությունները կարող են արգելել երկրի տարածքում «անցանկալի կազմակերպությունների» գործունեությունը: Համապատասխան որոշումը կայացնում է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---