// IP Marketing video - START// IP Marketing video - END

Էրդողանը հրաժարական կտա, եթե հաստատվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից

Էրդողանը հրաժարական կտա, եթե հաստատվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, եթե ապացույցներ հայտնվեն, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

«Եթե դա ապացուցվի, մեր ազգային հպարտությունը կպահանջի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Էրդողանը լրագրողներին Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխություններին նվիրված միջազգային գագաթնաժողովում, հայտնում է BBC-ին:

«Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կհեռանամ պաշտոնից: Եթե կան ապացույցներ, թող ներկայացնեն, տեսնենք»,-հավելել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիան ահաբեկիչների մեղսակիցն է, քանի որ նավթ է գնում ահաբեկիչների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքից, և որ Սու-24-ը խոցվեց նավթի առաքումների ուղիների անվտանգության ապահովման համար: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ևս հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի որդին կարող է մեղսակից լինել ԻՊ հետ նավթի ապօրինի առևտրին:

Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը, գրել է Bild-ը: Այն , որ Թուրքիան աջակցում է ԻՊ գրոհայիններին, գրել են նաև պաշտոնական անձինք: Մասնավորապես, Թուիրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային»: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան և մերձավորաևելյան մյուս երկրները այնքան էին տարվել Ասադին պաշտոնանկ անելու գաղափարով, որ հանուն դրա սատարեցին «Ալ Քայիդայի» կողմնակիցներին Սիրիայում:

 Ուշագրավ
Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ստեղծել միացյալ հարկային և քաղաքացիական օրենսգրքեր
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը