2015-ի սկզբից Հայաստանում ՄԻԱՎ-ի 261 դեպք է գրանցվել 1 դեկտեմբերի 2015 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականի դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 25,8 մլն-ը, բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5 մլն-ի: «2014 թվականի ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է 1,2 մլն մարդ, որոնցից 62 հազարը՝ մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Վահան Պողոսյանը՝ հավելելով. «Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել 1988 թվականից», հայտնում է Tert.am-ը: Փոխնախարարի խոսքով՝ 1988 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը՝ 2014 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2015 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք: «Մեր երկրում ոչ միայն ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեծ փորձ է կուտակվել, այլ նաև հաջողություններ են արձանագրվել բուժման ոլորտում: Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում»,- հայտարարեց փոխնախարարը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2001 թվականից ի վեր Հայաստանում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման՝ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: «Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը, հղիների ավելի քան 95 տոկոսը, տուբերկուլյոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի դեմ, ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը»,- տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների շրջանակներում աշխարհի առաջնորդները հանձն են առել մինչեւ 2030 թվականը վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: «Անհրաժեշտ է ավելի քան կրկնապատկել արդյունավետ բուժում ստացող անձանց քանակը՝ ընդգրկելով ՄԻԱՎ-ով ապրող բոլոր 37 միլիոն մարդկանց: Անհրաժեշտ է դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ապահովել կրթության եւ ՄԻԱՎից պաշտպանվելու իրական հնարավորությունների հասանելիություն»,-ասվում է ուղերձում: ՁԻԱՀ-ի վերաբերյալ բարձր մակարդակի նիստի է նախատեսված է 2016 թ.-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |