Reuters. ԻՊ-ն մտադիր է վնասել Թաիլանդում «ռուսական շահերին» 4 դեկտեմբերի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից Թաիլանդ է ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 կողմնակից՝ «ռուսական շահերին» վնաս հասցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, համապատասխան նախազգուշացումը՝ «շտապ» նշումով, թագավորության ոստիկանությունը ստացել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։ Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ սիրիացիները, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար, Թաիլանդ են ժամանել հոկտեմբերի 15-31-ին, գրում է Tert.am-ը: Ռուսական կողմը թաիլանդցիներին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունն այն շրջաններում, որոնք ռուսական իշխանությունների համար մտահոգիչ են համարվում։ Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»: ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |