Ադրբեջանական կողմը 1 զոհ և 2 վիրավոր ունի առաջնագծում

Ադրբեջանական կողմը 1 զոհ և 2 վիրավոր ունի առաջնագծում

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:

Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են: Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) հատվածում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը քիչ անց հայտարարել էր, թե իբր հայկական կողմն է փորձել դիվերսիա իրականացրել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի ենթասպա է վիրավորվել:

Դեկտեմբերի 5-ին, ադրբեջանական Oxu.az լրատվակայքը նույն հատվածում անօդաչու սարքից նկարահանած՝ հայկական դիրքերի հրետակոծման տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե հայկական կողմը կորուստներ ունի: Սակայն Արցախի ՊԲ և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակներ Սենոր Հասրաթյանը և Արծրուն Հովհաննիսյանը հերքել են հայկական կողմի կորուստների մասին հայտարարությունը։ Վերջինս նաև հավելել էր, որ հակառակորդը փաստորեն խոստովանում է իր ագրեսիվ քայլերը, որոնց համար պատասխանատվություն է կրելու:

Հաշվի առնելով, որ ավագ լեյտենանտ Մոլլաևը ծառայում էր առաջնագծի նույն այդ հատվածում՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմի պատասխանը չի ուշացել, հայտնում է razm.info-ն:

Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (69 արկ), 82 (229 արկ), 120 (40 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (142 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (24 արկ):

Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---