ՊՆ մամուլի խոսնակ. Դիրքերում հերթափոխն իրականացվում է հստակ գրաֆիկով

ՊՆ մամուլի խոսնակ. Դիրքերում հերթափոխն իրականացվում է հստակ գրաֆիկով

PanARMENIAN.Net - ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վայքի զորամասերից մեկում դիրքերում գտնվող զինծառայողներին մի քանի օր շուտ են իջեցրել դիրքերից՝ հանրաքվեին մասնակցելու նպատակով, իսկ նրանց փոխարինող խմբին տարել են քվեարկության և հետո միայն ուղարկել դիրքեր:

Ահազանգի վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է.

«Դիրքերում մշտապես ծառայություն է կատարվում, իսկ հերթափոխները իրականացվում են հստակ գրաֆիկներով», մեջբերում է Panorama.am-ը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ: Նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---