ԻՊ-ն գրավել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված լիբիական Սաբրաթան

ԻՊ-ն գրավել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված լիբիական Սաբրաթան

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են լիբիական Սաբրաթա քաղաքը:

1982-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքը դասել է Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների շարքին:

Gazeta.ru-ն գրում է, որ այդ քաղաքում ահաբեկիչներն արդեն մշակութային օբյեկտներ են ոչնչացրել, ենթադրաբար, 3-րդ դարի հռոմեական կայսրության մշակութային հուշարձանները:

«Սաբրաթայում հավաքվել է հնագետների համար թանկարժեք գտածոների, հունահռոմեական կայսրության մշակութային օբյեկտների հարյուրերորդ մասը: ԻՊ-ի գրոհայիններն իրենց տեսակետն ունեն դրանց վերաբերյալ. քանդակներում և արվեստի գործերում պատկերված մարդիկ նրանց համար կուռքեր են համարվում, այսինքն՝ այն, ինչ իրենք ոչնչացնում են»,- նշել է Լեսթերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսոր Դևիդ Մաթինգլին, գրում է Tert.am-ը:

Արևմտյան աղբյուրներում պատմական հուշարձանների ոչնչացման մասին տեղեկություններ չկան:

Համաձայն բաց աղբյուրների` մ.թ.ա. 5-րդ դարից Սաբրաթան պատկանել է փյունիկեցիներին և եղել է առևտրային քաղաք: Մ.թ. 1-ին դարից սկսվել է քաղաքի հռոմեականացումը, և այն ամբողջությամբ վերակառուցվել է 2-3-րդ դարերի ընթացքում:

Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը:

Մարտի 11-ին իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։ 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի:

Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորականՆեմրութ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---