ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակը15 դեկտեմբերի 2015 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ ) հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակում ընդգրկված են 4.496 անհայտ կորած անձանց անունները, որոնք գրանցվել են Երևանուն և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝առաքելության կողմից։ Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելովև հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորածանձանց գործերը։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելուէ հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992-ից ի վեր, և հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |