Արգենտինական «Ռասինգը» պայմանագիր չի կնքել Turkish Airlines-ի հետ Հայոց ցեղասպանության պատճառով

Արգենտինական «Ռասինգը» պայմանագիր չի կնքել Turkish Airlines-ի հետ Հայոց ցեղասպանության պատճառով

PanARMENIAN.Net - Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլի ակումբը բանակցում էր Turkish Airlines ավիաընկերության հետ, սակայն արդյունքում հրաժարվել է նրանց հովանավորությունից, հայտնում է Armfootball-ը:

Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է Հարավային Ամերիկայում հայ երիտասարդների միության ղեկավար Ալֆոնսո Տաբակյանի շնորհակալական խոսքը:

«Ֆուտբոլում մարզաշապիկն ու ակումբային գույները պետք է իրենց վրա բիծ չունենան: Դրանք մարզասերների համար ակումբի տարբերակիչներն են: Այդ պատճառով էլ աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա որպես իր թիմի հովանավոր տեսնել մի ղեկավարության, որը խախտում է մարդկանց իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ: 2014-ին նույն պատճառով ադրբեջանական ընկերության հետ պայմանագրից հրաժարվեց մեկ այլ արգենտինական ակումբ` «Սան-Լորենցոն»:

Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2004-ին: Երկիրն անվանդաբար սատարում է Ցեղասպանության փաստի ճանաչման ջանքերին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք հատկացվեց Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը:

Իր հերթին Արգենտինայի արդեն նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները 2015-ի ապրիլի 14-ին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ և համերաշխություն հայտնեց հայ ժողովրդի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---