ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը17 դեկտեմբերի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որի նախագահն է Քրիս Սմիթը, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագիր հանձնելու արգելք սահմանող օրինագիծը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը սիստեմատիկ հետապնդումների քաղաքականություն է վարում անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ: Հաշվի առնելով այս ամենը, վերոնշյալ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է haqqin.az-ը: Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմնել: Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք խոստովանում ենք, որ մեր երկրների միջև ամուր կապեր կան ազգային անվտանգության և տնտեսությունների ոլորտում, սակայն ԱՄՆ-ն այլևս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների սարսափելի փաստերի հանդեպ»,-ասել է կառավարության Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Սմիթը: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |