Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 50% -ով![]() 21 դեկտեմբերի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015-ի դեկտեմբերի 21-ից անցել է մանաթի լողացող փոխարժեքի: Ինչպես ասվում է կանոնակարգողի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Trend գործակալությունը, որոշումն ընդունվել է հաշվի առնելով երկարաժամկետ շոկերն արտերկրի տնտեսության մեջ` վճարային բալանսի հավասարակշռման, արժութային ռեզերվները կրիտիկական մակարդակում պահելու և միջազգային ասպարեզում ազգային տնտեսության մրցակցության ապահովման տեսակետից: ԿԲ որոշումից անմիջապես հետո ադրբեջանական արժույթն արժեզրկվեց 50 տոկոսով: Դեկտեմբերի 18-ին 1 դոլարի արժեքը 1,05 մանաթ էր, իսկ դեկտեմբերի 21-ին արդեն` 1,55 մանաթ: Ադրբեջանական արժույթը կտրուկ անկում է ապրում ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ` 2015-ի փետրվարին երկիրը հրաժարվեց արժույթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, որից հետո մանաթն արժեզրկվեց 40 տոկոսով: 11 ամսում ադրբեջանական արժույթի փոխարժեքն անկում է ապրել գրեթե կրկնակի անգամ: 2014-ից ի վեր Ադրբեջանի ԿԲ արտարժութային պահուստները նվազել են 2,5 անգամ` մինչև 6,2 մլրդ: Գումարը հիմնականում ծախսվել է մանաթի փոխարժեքի պահպանման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |