Կոնգրեսը հորդորում է Սպիտակ տանը մեղադրել ԻՊ-ին քրիստոնյաների ցեղասպանության մեջ

Կոնգրեսը հորդորում է Սպիտակ տանը մեղադրել ԻՊ-ին քրիստոնյաների ցեղասպանության մեջ

PanARMENIAN.Net - Քրիստոնյաների սպանությունները, ինչպես նաև հաշվեհարդարը եզդիների հետ, ԱՄՆ վարչակազմը պետք է որակի որպես ցեղասպանության ակտ ծայրահեղական «Իսլամիստական կազմակերպության» կողմից: Սպիտակ տանը այսպիսի կոչով է դիմել 30 օրենսդիր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Համապատասխան նամակը հասցեագրվել է պետքարտուղար Ջոն Քերիին:

«Մենք ծայրահեղ մտահոգված ենք մամուլում տեղ գտած այն հաղորդագրություններով, որ վարչակազմը մտադիր է ԻՊ կողմից ցեղասպանության գործելու դեպքերի մասին հայտարարել միայն եզդիների հանդեպ` չհայտարարելով, որ ԻՊ-ն ցեղասպանություն է գործում նաև քրիստոնյաների, այլ փոքրամասնությունների հանդեպ, որոնց ոչնչացնում է»,-ասվում է նամակում: Նամակի հեղինակները նաև կոչ են արել գործադիր իշխանությանը խորհրդակցություններ վարել Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ:

Hill-ն իր հերթին հիշեցնում է, որ նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնն Պատերսոնը հայտնել էր կոմիտեին, որ վարչակազմը մտադիր է եզդիների սպանություններն իսլամիստների կողմից ցեղասպանություն ճանաչել: Դա օրինական հիմք կտա ԱՄՆ-ին ավելի շատ ջանք գործադրել կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու համար:

ԻՊ գրոհայինները եզդիներին«անհավատ» են համարում: Սինջար քաղաքը (քրդերեն` Շանգալ) հայտնի է որպես Իրաքի եզդիների կենտրոն, որը ԻՊ գրոհայինները գրավել են 2014-ի օգոստոսին:Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։

2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել:

Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ արեց կաթոլիկների Սբ. Ծննդյան (դեկտեմբերի 25) նախօրեին հիշել քրիստոնյաներին, ինչպես նաև այլ դավանանքի մարդկանց, որոնց հետապնդում է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: «Հարկավոր է հիշել, որ մեր քրիստոնյա եղբայրներից շատերը Սբ Ծնունդը նշելու հնարավորություն չունեն, հիշել նրանց, ով արտաքսվել է հայրենի տնից անասելի բռնությունների և հալածանքների հետևանքով»,-ասել է Օբաման:

2015-ի սկզբին ԻՊ սպառնացել է ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին և ստրկացնել մյուսներին: 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այստեղ ամփոփված էին նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---