ԶԼՄ-ներ. Լաթաքիայի հյուսիում հայտնաբերվել են քիմիական զենքի բաղադրիչներ

ԶԼՄ-ներ. Լաթաքիայի հյուսիում հայտնաբերվել են քիմիական զենքի բաղադրիչներ

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակի զինծառայողները Լաթաքիայի հյուսիում մարտական գործողությունների արդյունքում գրոհայինների զինվորական հոսպիտալում հայտնաբերել են քիմիական զենքի բաղադրիչներ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը սիրիական ՍԱՆԱ-ի վրա հղումով: Ըստ տեղեկությունների, զինյալները մտադիր էին քիմիական զենք կիրառել` հետո դրա օգտագործման մեջ մեղադրելով սիրիական բանակը: Հոսպիտալում հայտնաբերվել են թունավոր նյութերի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ:

Կառավարական ուժերն այժմ նախահարձակ գործողություններ են իրականացնում Ջեբելե Զահիա լեռնային շրջանում` Քեսաբից 17 կմ հեռավորության վրա:

Ավելիլ վաղ հայտնի դարձավ, որ սիրիայի բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ հսկողություն է սահմանել Լաթաքիայի գավառի կարևոր Ջեբել Նոբա բարձունքում և ազատագրել է գրոհայիններից Քեփիր բնակավայրը: «Լաթաքիա գավառում սիրիական բանակի գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ են իրականացրել հյուսիսային և արևելյան ուղղություններում: Հսկողություն է հաստատվել Ջեբել Նովա բարձունքում»,-հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել: ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---