Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան հունվարի լույս 6-ի գիշերը ջրածնային ռումբ է փորձարկել, որի գոյության մասին հիշատակել է նաև նախկինում: Այդ երկրի կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երկրի միջուկային ներուժի մակարդակը բարձրացվել է ԱՄՆ-ից պաշտպանվելու համար և առաջինը երբեք այն չի գործարկի, եթե չխախտվի Հյուսիսային Կորեայի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանությունը:

Ջրածնային ռումբի հզորությունը կազմել է մոտ 6 կիլոտոննա, հայտնում է ՌԻԱ Նովոստին հարավկորեական YTN հեռուստաալիքի վրա հղումով:

Մինչդեռ Չինաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվել են ստորգետնյա ցնցումների պատճառով, որոնք զգացվել են Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումից հետո:

ՄԱԿ ԱԽ-ն իր հերթին արտահերթ հանդիպում կանցկացնի այս հարցով: Հանդիպման նախաձեռնությամբ հանդես են եկել Ճապոնիան և ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---