Աբխազիան կմիանա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին

Աբխազիան կմիանա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Վրաստանից անջատված Աբխազիան որոշել է միանալ Մոսկվայի կողմից Թուրքիայի հանդեպ սահմանված պատժամիջոցներին: Աբխազիայի կառավարության կայքում հստակեցվում է, որ մինչև հունվարի 20-ը գերատեսչությունները պետք է պատրաստեն հնարավոր սահմափակող միջոցների ցանկը:

Մասնավորապես, Աբխազիան մտադիր է սահմանափակել առանձին ապրանքների ներմուծումը Թուրքիայից, խստացնել թուրքական ոչ առևտրային կազմակպերությունների հսկողությունը, արգելել պետական աջակցությունը թուրքական ձեռնարկություններին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդպիսի քայլի չճանաչված հանրապետությունը դիմում է ՌԴ հետ 2014-ին ստորագրած դաշնության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանն այն 4 պետությունների թվում է, որոնք ճանաչել են Աբխազիայի անկախությունը: Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի անկախությունը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---