Ավստրիայի ԱԳ նախարար. Թուրքիայից ԵՄ-ի կախվածությունը չափազանց վտանգավոր է![]() 14 հունվարի 2016 - 21:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն փախստականների համար պատասխանատվության մի մասը բարդեց Թուրքիայի վրա ձեռքերը չկեղտոտելու համար, սակայն Անկարան դրա դիմաց չափից ավել իշխանություն ստացավ: Նման հայտարարությամբ է եկել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Velt պարբերականին տված հարցազրույցում: «Մենք պիտի Թուրքիայի առաջ դնենք միայն այն խնդիրները, որոնց լուծման համար նրա մասնակցությունն անհրաժեշտ է, այն է` փախստականներին կացարան տրամադրելը: Սակայն, երբ ԵՄ-ն Անկարային է փոխանցում սահմանների անվտանգության ապահովման պարտավորությունը, առաջանում է մեծագույն կախվածություն, ինչը, ես կարծում եմ, չափազանց վտանգավոր է», - մեջբերում է Կուրցի խոսքերը ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Կուրցի խոսքերով, եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են, որ սահմանի վերահսկումը բռնությունից զերծ չի մնա, սակայն պարզապես փոխանցել այդ «կեղտոտ գործը» թուրքերին անհնար է: «Այսպես թե այնպես, փախստականների խնդիրը լուծելուցառանց բռնության տգեղ տեսարաններից խուսափել չի լինի», - ասել է նա: 2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |