Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտում է» Արգենտինայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործոց նախարարութունը հայտարարություն է տարածել, որը «դատապարտում է» Արգենտինայի Սենատի կողմից Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատի որոշման հաստատումը` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հայտարարելն ու այդ օրը ոչ աշխատանքային օր հայտարարելը: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան «ցավում է այդ որոշման առիթով, որը հանդիսանում է քաղաքական նպատակների համար պատմությունը կեխծելու եւս մեկ օրինակ, եւ մերժում է այն»:



Պաշտոնական Անկարան առաջ եւս իր «անհանգստությունն էր» արտահայտում Արգենտինայի այդ քայլերի առիթով, եւ այդ կապակցությամբ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը այդ երկրի նախագահ Նեստոր Կրիչներին նամակ-բողոք է հղել: Նրանում ասվում է, որ «նման որոշումները վնասում են երկրների միջեւ երկկողմանի հարաբերություններին, եւ արգենտինյան ժողովրդի մոտ Թուրքիայի մասին սխալ կարծիք կազմելով, ժողովուրդների միջեւ չարիք եւ ատելություն են սերմանում»: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան հուսով է, որ նախագահ Նեստոր Կրիչները չի հաստատի Արգենտինայի Սենատի որոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---