Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. Կան զոհեր, ավելի քան 60 պատանդ ազատ է արձակվել16 հունվարի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին անհայտ անձինք հարձակումներ են իրագործել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում: Սկզբից ահաբեկիչները հարձակվել են սրճարանի վրա, հետո պատանդ վերցրել Splendid հյուրանոցի այցելուներին, որտեղ հաճախ են կանգ առնում նաև ՄԱԿ աշխատակիցները: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակմանը զոհ է գնացել առնվազն 20 մարդ, ևս 15-ը` տուժել է: Երկրի անվտանգության ուժերը գրոհել են հյուրանոցը: Առնվազն 63 պատանդ ազատ է արձակվել, որից 33-ը վիրավոր է, հայտնել է »Ֆրանս Պրես» գործակալությունը երկրի կապի նախարարի վրա հղումով: «Կան զոհեր, սակայն ստույգ տվյալներ չկան: Գրոհը շարունակվում է, Բուրկինա Ֆասոյի իրավապահներին աջակցում են ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցները»,-ասել է նախարարը: ՌԴ պատվավոր հյուպատոս Աննա Ռաչինան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ սրճարանում զոհվել է 6 մարդ, այդ թվում օտարերկրացիներ: Ըստ SITE-ի, հարձակումն իրականացրել է «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որը 2015-ի նոյեմբերին հյուրանոց էր գրավել Մալիում: Խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: Մալիի մայրաքաղաքում Բամակոյում գտվող Radisson հյուրանոցը, որտեղ 170 մարդ կար, նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին գրոհել է 2 ահաբեկիչ: Գնդակահարելով պահնորդական ծառայության աշխատակցին` նրանք բարձրացել են վերև: Դրանից հետո ոմանց, այդ թվում Air France-ի անձնակազմին և ԱՄՆ 6 անդամներին հաջողվել է դուրս գալ հյուրանոցից: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում նաև Չինաստանի քաղաքացիներ և մեկ ամերիկացի: Ահաբեկիչները ոչնչացվել են: Տարբեր տվյալներով, հարձակվողները 2-5 հոգի էին: Ավելի ուշ Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |