ՌԴ Պետդումա. ԱՊՀ երկրների մուտքը ՆԱՏՕ հակասում է նրանց ռազմավարական շահերին20 դեկտեմբերի 2006 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Անկախ պետությունների համագործակցությունը «բխում է նրա բոլոր մասնակիցների եւ ընդհանուր առմամբ միջազգային հանրության շահերից, էական ներուժ ունի բոլոր ուղղություններով զարգանալու եւ համագործակցելու համար»: Այդ մասին ասվում է այսօր Պետդումայի կողմից ընդունված հայտարարության մեջ, որտեղ գնահատականներ են տրվում ԱՊՀ զարգացման հեռանկարներին: Պատգամավորներն ընդգծում են, որ «ԱՊՀ շրջանակներում հաջողությամբ իրագործվել եւ իրագործվում են հակամարտության գոտիներում մարդկանց կյանքի պահպանմանն եւ մարդու իրավունքների կատարմանն ուղղված խաղաղապահ գործողություններ»: Նշվում է նաեւ ՀԱՊԿ հեղինակության աճը, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում Համագործակցության մի շարք պետությունների փոխգործակցության հաջողությունները, այն մեծ դերը, որ կատարում է ԱՊՀ-ի համար Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության ձեւավորումը: Միեւնույն ժամանակ, նշում են պատգամավորները, «ԱՊՀ-ում ինտեգրման գործընթացների զարգացումը հանդիպում է արտաքին ուժերի լուրջ հակազդեցությանը, որը շահագրգռված չէ ուժեղ ինտեգրացիոն միավորման ձեւավորման մեջ, որը կարող է մրցակից դառնալ համաշխարհային շուկայում եւ քաղաքական դաշտում»: Պետդումայի պատգամավորները համոզված են, որ «ԱՊՀ երկրների մուտքը ՆԱՏՕ հակասում է նրանց ռազմավարական շահերին եւ ժողովրդների իղձերին»: Պետդուման իր բացասական վերաբերմունքն է հայտնում դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, «համարելով այն հակասող նաեւ միջազգային անվտանգության շահերին»: ԱՊՀ առաջացումից հետո անցած 15 տարիները «եղել են լրջագույն փորձությունների, հիասթափությունների տարիներ», գտնում են Պետդումայի պատգամավորները: Սակայն, ԱՊՀ-ն, իրենց կարծիքով, որպես կազմակերպություն չի կորցրել իր նշանակությունը: «ԱՊՀ-ն կարող է եւ պետք է ծառայի անդամ պետությունների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ` փոխշահավետ համագործակցության զարգացման շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |