ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կգործուղի Սիրիա և Իրաք22 հունվարի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիան ցամաքային ուժեր կգործուղի Սիրիա և Իրաք ահաբեկչական «Իսլամական պետւթյան» դեմ պայքարում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Ինչպես հայտնում է Reuters-ը CNBC հեռուստաալիքի վրա հղումով, «Քարթերը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարի ռազմավարության շրջանակում Իրաքում և Սիրիայում ցամաքային գործողություն կիրականացվի»: «Մենք շատ բան ենք անում, քանի որ պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հաղթենք «Իսլամական պետությանը»: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի, բայց ես ցանկանում եմ արագացնել գործընթացը»,-մեջբերել է Քարթերի խոսքերը հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ նոր լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել Սիրիայում և Իրաքում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |