Անկարան եւ Բաքուն «ընդհարվել են» հայի պատճառով27 դեկտեմբերի 2006 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն երկու նոտա է հղել Ադրբեջանին, կապված այն փաստի հետ, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի տարածք թույլ չի տրվել մուտք գործել դաշնակահար, Թուրքիայի հայազգի քաղաքացի Բուրակ Բեդիկյանին, որն այնտեղ էր ժամանել երգչուհի Սարտաբ Էրեների հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ, այնպես էլ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն դեպքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Անկարայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ջեյհուն Մամեդովի խոսքերով, Բ. Բեդիկյանը չի դիմել դեսպանատուն վիզա ստանալու համար: «Ադրբեջանական կողմն այդ փաստը բացատրում է նրանով, որ համերգասրահում, որտեղ ելույթ են ունենալու թուրք երաժիշտները, բազմաթիվ հանդիսատեսներ կհավաքվեն: Նրանց թվում կարող են լինել մարդիկ, որոնք իրենց մերձավորներին են կորցրել Ղարաբաղյան պատերազմում: Հենց այդ պատճառով դժվար կլինի ապահովել հայկական արմատներ ունեցող երաժիշտի անվտանգությունը»,-ասել է խորհրդականը:Նա նաեւ նշել է, որ այդ դեպքը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վրա: Բուրակ Բեդիկյանը Ս.Էրեների հետ Բաքու էր ժամանել դեկտեմբերի 19-ի երեկոյան «Azercell»-ի տասնամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, սակայն օդակայանում ձերբակալվել է եւ արտաքսվել երկրից, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |