Աննա Մելիքյանի ֆիլմը` «Ոսկե արծվի» գլխավոր մրցանակակիր30 հունվարի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կինոյի ասպարեզում անցկացվող «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությանը 2015 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարը` կանխատեսումներին հակառակ առաջ անցնելով լուրջ և հայրենասիրական ֆիլմերից, գրում է ՏԱՍՍ-ը: Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 29-ի երեկոյան «Մոսֆիլմում»: Մրցանակները հանձնել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովը: Բացելով ծրարը նա միայն մեկ բառ կարողացավ արտասանել` «Ապշեցուցիչ է»: Աննա Մելիքյանը ևս չէր թաքցնում զարմանքը: «Ես ցնցված եմ այս որոշումից և ամենևին պատրաստ չէի»: Նա նշել է, որ անվանակարգում ներկայացված ֆիլմերի ցանկում շատ էին հիանալի, լուրջ, հայրենասիրական ֆիլմերը, և հույս չոներ, որ կհաղթի իր «փոքր ուրախ կինոնկարը»: «Սա շատ գեղեցիկ քայլ է, շատ ճիշտ մեր բարդ ժամանակներում` մրցանակը շնորհել սիրո մասին ֆիլմին: Եկեք սիրենք միմյանց և կենսուրախ լինենք»,-ասել է ռեժիսորը: Անվանակարգերի քանակով առաջատարը Դմիտրի Մեսխիևի «Գումարտակն» էր, որը պատմում է Առաջին աշխարհամարտի տարիներին գործող կանանց մահվան գումարտակի մասին: Արդյունքում ֆիլմը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար», «Ֆիլմի լավագույն երաժշտության» համար անվանակարգերում: Գլխավոր անվանակարգում մրցանակի էր հավակնում նաև Ստանիսլավ Գովորուխինի «Հիանալի դարաշրջանի ավարտը» ֆիլմը` Սերգեյ Դովլատովի պատմվածքների մոտիվներով, որն արժանացավ մրցանակի ռեժիսորի լավագույն աշխատանքի համար: «Ես և սպասում էի այս մրցանակին, և չէի սպասում: Ինձ ֆիլմը դուր է գալիս, ինձ թվում է, սա իմ լավագույն աշխատանքն է»,-ասել է Գովորուխինը: «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի» համար պատվավոր մրցանակին արժանացավ Նիկիտա Միխալկովը: Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է նաև Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը: «Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |