ԱՆ-ի հորդորը. Առողջական խնդիրների դեպքում երեխային ուս.հաստատություն չուղարկել

ԱՆ-ի հորդորը.  Առողջական խնդիրների դեպքում երեխային  ուս.հաստատություն չուղարկել

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:

Նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է երեխայի առողջության համար։

Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Նախարարությունը հորդորում է նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար չզբավել ինքնաբուժմամբ:

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված:

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։

Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---