ՀՀ-ում բնակչության 6.6%-ը հաշմանդամություն ունի

ՀՀ-ում բնակչության 6.6%-ը հաշմանդամություն ունի

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք՝ 96.616) հաշմանդամություն ունեցող՝ ՀՀ ընդհանուր բնակչության 6.6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ՝ 2.426) հաշմանդամ ունեցող երեխա` 1,1%: Այս մասին տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

ՌԴ-ում այս ցուցանիշը համապատասխանաբար՝ 10.25% և 19.7%:

Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: 18-ից մինչև 40 տարեկան` 26.122 (13,0%), 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի` 100.922 (50,4%), կենսաթոշակային տարիքի և բարձր` 65.403 (32,7%): I խումբ` 10.268 (5,1%), որից 4307 կին, II խումբ` 80.328 (40,1%), որից 36.363 կին, III խումբ` 101.780 (50,9%), որից 53.520 կին, հաշմանդամություն ունեցող երեխա` 7801 (3,9%),որից 2426 աղջիկ:

Հաշմանդամություն ունեցողների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված հաշմանդամության խնդրով ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդությունները 31.4%, հոգեկան հիվանդություններ` 10.8%, նորագոյացություններ` 8.1%, նյարդային համակարգի հիվանդություններ 7.9%, էնդոկրին հիվանդություններ 7.4%:

Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների. ամենաշատն արյան շրջանառության հիվանդությունները (38.1%), նորագոյացություններ` 19.5%, հոգեկան հիվանդություններ` 6.1%, էնդոկրին հիվանդություններ` 5.7%, նյարդային համակարգի հիվանդություններ՝4.1%, վարակային հիվանդություններ` 2.5%: 2015թ. ընթացքում ընդհանուր փորձաքննվածները կազմել են 72.941 անձ, առաջին անգամ փորձաքննվել է 17.595 անձ, վերափորձաքննվել է 55.585 հաշմանդամություն ունեցող, հաշմանդամություն է սահմանվել 69.650 անձի: 2015թ. ընթացքում առաջին անգամ փորձաքննվածների թվաքանակը 2014թ. նկատմամբ աճել է և կազմել 17.595, 2014թ.` 17.547: Սակայն առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թվաքանակը նվազել է` կազմելով 15.664 (15681):

Առաջին անգամ փորձաքննվածներից հաշմանդամ չճանաչվածների թվաքանակը աճել և կազմել է 1.926, 2014-ի 1864-ի փոխարեն, սակայն հաշմանդամ երեխա կարգավիճակ սահմանվածների թվաքանակը աճել և կազմել է 1009, 2014-ի 932-ի փոխարեն: Նվազել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծի բողոքները` տարվա առաջին 3 ամիսներին` 12, 18, 13 զանգ, վերջին երեք ամիսներին 1, 1, 3:

2015-ի բուժատեխնիկական հանձնաժողովն է որոշում կարիքավոր հաշմանդամություն ունեցողին առաջին անգամ պրոթեզների և օրթեզների տրամադրելու հարցը, ինչպես նաև վիճահարույց դեպքերը:

2015-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում անցկացվող փորձաքննության արդյունքում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ։

«Նրանցից շատերը հանձնաժողովի որոշման հետ չեն համաձայնվում և բողոքարկում են, որից հետո բավարարվում է մոտ 3-4%-ի բողոքը», - ասել է Սողոյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---