Ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատարների համար

Ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատարների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույց կա:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---