Հյուսիսային Դակոտան մտադիր է ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր11 հունվարի 2007 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնաժումբը (ANCA) ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի օրենսդիրների կողմից ստեղծված օրինագիծը` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ: Ինչպես նշվում է Հանձնախմբի հայտարարության մեջ, «ANCA-ն ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի կոնգրեսականներ Լիլի Հենսոնի եւ Ջո Կրոյնբերի, ինչպես նաեւ սենատոր Դեյվիդ Նետինգի կողմից Հյուսիսային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւը, որը ենթադրում է նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել»: Փաստաթղթում նշվում է, որ «հայ ժողովրդի բնաջնջումը իրականացվել է եկեղեցիների, դպրոցների, գրադարանների, մշակութային հուշարձանների հետեւողական ոչնչացման միջոցով: Այդպիսի քայլերի հիմնական նպատակը եղել է ազնվաբարո քաղաքակրթության բոլոր հետքերի ոչնչացումը, որն ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի»: Բանաձեւի ընդունմամբ Հյուսիսային Դակոտան միանում է այն 40 նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |