Independent. Էրդողանի քաղաքականությունը տանում է դեպի Թուրքիայի փլուզում 5 փետրվարի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փլուզման եզրին է հասցնում Թուրքիան, գրում է The Independen-ը` հավելելով, որ ներքին առճակատման և հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանքով պարտվողի դերում է հայտնվում թուրք ժողովուրդը: Նշվում է, որ մինչև 2002 թ, երբ իշխանության եկավ Էրդողանի ղեկավարած Արդարության և զարգացման կուսակցությունը, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի պատգամին` «խաղաղ է տանը, խաղաղ է` սահմաններին»: Այն ժամանակ երկիրը ՆԱՏՕ-ի հարգված անդամ էր` ԵՄ-ին անդամակցելու հեռանկարով: ԱԶԿ-ն ներկայանում էր որպես արևմտյան, բարենորոգիչ, նոր ազատական և աշխարհիկ կուսակցություն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիային համարում էին «աշխարհիկ և ժողովրդավարական երկրի ոգեշնչող օրինակ»: Սակայն, ԱԶԿ-ի իշխանության գալուն պես իրավիճակը երկրում փոխվեց: Աթաթուրքի պատգամին փոխարինեց «զրո խնդիրներ հարևանների» հետ հայեցակարգը, որի արդյունքում Թուրքիան փչացրեց հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ, գրում է թերթը: Նրան հաջողվեց նույնիսկ Ռուսաստանին վանել` խոցելով ռուսական կործանիչը Սիրիայի երկնքում: Բացի այդ, Էրդողանը քաղաքացիական պատերազմ հրահրեց քրդերի հետ, որը «սպառնում է փլուզել Աթաթուրքի և նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան»: Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Էրդողանը հետապնդում է այլախոհության ցանկացած դրսևորում, քննադատներին ու քաղաքական ընդդիմախոսներին դավաճաններ ու ահաբեկիչներ կոչելով, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց, որ Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` հավակնելով հարևանների տարածքային ամբողջականությանը: The National Interest-ն ավելի վաղ գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անհեռատես քաղաքականության հետևանքով Անկարայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչպես նաև ամրապնդվեցին ահաբեկիչների դիրքերը սահմաններին: Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է չափը, հիշատակելով իր ուղերձում հիտլերյան Գերմանիան, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա բռնատիրական առաջնորդի կեցվածքը, որը հակված է խախտելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մյուս քաղաքական ազատությունները: Էրդողանը շատ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդվարության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում, եզրակացրել է թերթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |