Փարաջանովի ֆիլմերը` Հարվարդի համալսարանի ուսումնական ծրագրում

Փարաջանովի ֆիլմերը` Հարվարդի համալսարանի ուսումնական ծրագրում

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 2 կինոնկար ընդգրկվել է Հարվարդի համալսարանի կինոգետի թեկնածուական աստիճանի հավակնորդների համար պարտադիր ծրագրում:

Հարվարդի ուսանողների համար պարտադիր կլինի մասնավորապես «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) և «Նռան գույնը» (1969 թ.) ֆիլմերի դիտումը:

Ընդհանուր ֆիլմացանկում ներառված է համաշխարհային կինոյի լավագույն 800 ֆիլմ, ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական: Առանձին ցանկերով ներկայացված են պատմողական ֆիլմերը, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ, ավանգարդային, արտհաուսային, անդերգրաունդային կինո, ասվում է «Ռուսական կինոյի տարի 2016» կայքի հաղորդագրության մեջ:

1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։Ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---