ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Քաջալերում ենք հետևել էներգակիրների դիվերսիֆիկացմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Քաջալերում ենք հետևել  էներգակիրների դիվերսիֆիկացմանը

PanARMENIAN.Net - Իրանի հարցում ԱՄՆ-ն երախտագիտությամբ է ընդունում այն դերակատարումը, որ Համատեղ համալիր գործողությունների պլանի ձևավորմանը հանգեցրած դիվանագիտական աշխատանքների հնարավորության ապահովման հարցում ունեցավ Հայաստանը՝ տարիների ընթացքում լիարժեքորեն հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ դա ՀՀ և ՀՀ տնտեսության համար գին ուներ:

Այս մասին ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ բնական է, որ Հայաստանը սկսի մտածել, թե պատժամիջոցների վերացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերի վրա:

Միլսը նշել է, որ վաղուց ի վեր քաջալերում ենք Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ դիտարկել այլընտրանքային/վերականգնվող աղբյուրներից և տարածաշրջանային ավելի լայն ինտեգրումից բխող հնարավորությունները, որոնք թույլ կտան մեծացնել էներգետիկ անվտանգությունն ու խուսափել գերկախվածությունից՝ որևէ մեկ կողմից կամ որևէ մեկ տեսակի էներգակրից:

2015-ի հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ:Նախատեսվում է օրական 9-14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա: Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---