Մինասյան. Նոր սահմանադրությամբ Վերահսկիչ պալատը կվերածվի Հաշվեքննիչի 6 փետրվարի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրությամբ մի շարք օրենքների փոփոխություններ է նախատեսվում, դրանցից մեկը Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սահմանադրության 13-րդ գլուխը հստակ արձանագրում է, որ Վերահսկիչ պալատն այսուհետ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները Հաշվեքննիչ պալատի հետ, ապա ըստ էության նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրներն են: Սակայն մի էական փոփոխություն է կատարվել սահմանադրությամբ, որն էապես փոխելու է այսօրվա վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները»,- պարզաբանել է Մինասյանը: Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատը ավելի անկախ է լինելու, քան Վերահսկիչ պալատը. «Նոր սահմանադրությունը էլ ավելի մեծ անկախություն է տալիս Հաշվեքննիչ պալատին, որն իր գործունեության ծրագիրն ինքնուրույն պետք է հաստատի», մեջբերում է Panorama.am-ը: Գագիկ Մինասյանը նաև նշել է, որ Հաշվեքննիչ պալատի թիկունքնում օրենքն է լինելու, իսկ պալատի թիկունքում Ազգային ժողովն էր: «Անկախ մարմինը պետք է զերծ մնա քաղաքական բնույթի հայտարարություններից, որպեսզի այս կառույցի նկատմամբ հանրային վստահությունը մեծ լինի: Տարվա ընթացքում պարբերաբար պետք է ներկայացնի իր կողմից հաշվեքննման ենթարկված մարմինների հաշվեքննության արդյունքները, որոնք էլ 10-15 անգամ պետք է քննարկման առարկա դառնան խորհրդարանում»,-նշել է նա: Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամների թեկնածություններին՝ Մինասյանը հայտնել է, որ այն կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի քվեարկությունը կիրականացնի Ազգային ժողովը: Անդամների գործունեության ժամկետը կլինի 6 տարով: Դատարանը որոշել է բռնագանձել կաշառքը հօգուտ պետության և Միրիջանյանին ազատ արձակել: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |