Մերկելը և Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը

Մերկելը և Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 7-ին Ստրասբուրգում քննարկել են միգրացիոն ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները, հայտնում է ՌԻԱ Նորովստին:

Ըստ գործակալության, Օլանդն ու Մերկելը համաձայնության են եկել, որ գործողությունների ծրագիրը, որն ընդունել է Եվրահանձնաժողովը, առաջնային է: Այն ներառում է աջակցություն Հունաստանին` երկրի սահմաններին վերահսկողություն հաստատելու գործում, ինչպես նաև պայքարն ապօրինի փոխադրողների հետ: Նախագծով նախատեսվում է նաև ֆինանասական օգնություն Թուրքիային` դեպի Եվրոպա փախստականների հոսքը կասեցնելու նպատակով:

2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրամիության գագաթնաժողովի հիմնական թեմաները, որը նախանշված է փետրվարի 18-19-ին Բրյուսելում:

Օլանդն ու Մերկելը քննարկել են նաև սիրիական ճգնաժամն ու «ընդհանուր մտահագություն» հայտնել երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---