WSW. Վաշինգտոնում կարծում են, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում խանգարում է կարգավորմանը Սիրիայում

WSW. Վաշինգտոնում կարծում են, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում խանգարում է կարգավորմանը Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում Սիրիայում քաղաքական կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է և լրջորեն խափանում է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարը: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ը:

«Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Թուրքիայի թշնամական վերաբերմունքը քուրդ զինյալներին Սիրիայում, որոնք ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ ամենագործուն դաշնակիցներից են, խարխլում է այն ջանքերը, որոնք ուղղված են այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ գործողությունների ծավալմանը»,-գրում է թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անկարան բազմիցս է հայտարարել Վաշինգտոնին, որ քրդերը Սիրիայում զենք են փոխանցում ՔԱԿ զինյալներին, որոնք էլ այն օգտագործում են Թուրքիայի դեմ: ԱՄՆ իշխանություններն անհմին են համարում այդ պնդումները:

Ինչպես գրել է պարբարեկանը, այդ թեման արծարծվել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա վերջին այցելության ժամանակ:

«ԱՄՆ մի շարք առանցքային պաշտոնյաներ ասում են, որ Թուրքիայի դիրքորոշումը սիրիական քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկն է դարձել»,-նշել է թերթը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ:

Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-ասել է Էրդողանը:

ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկն այցելել է քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներ, որտեղ բանակցել է քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք մարտնչում են ԻՊ գրոհայինների դեմ: ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրետ Մակգուրկը սիրիական Քրդստանում 2 օր է անցկացրել` այցելելով նաև Քոբանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---