ՌԴ դեսպան. Թուրքական կողմի ափսոսանքը խոցված ՍՈւ-24-ի համար բավարար չէ

ՌԴ դեսպան. Թուրքական կողմի ափսոսանքը խոցված ՍՈւ-24-ի համար բավարար չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն Անկարայից պաշտոնական ներողություն է ակնկալում Սիրիայի երկնքում խոցված ՍՈւ-24-ի համար, պատիժ մեղավորների համար և վնասի փոխհատուցում` թուրքական կողմի ափսոսանքը բավարար չէ: Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց սկզբից հայտարարել էր, թե ինչ պետք է անի Թուրքիան հաղթահարելու համար այս խորագույն ճգնաժամը մեր հարաբերություններում: Մենք պաշտոնական ներողություն ենք ակնկալում թուրքական կողմից, որը պետք է նաև պատժի մեղավորներին ու փոխհատուցի վնասը, որ հասցվել է մեր պետությանը: Թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, թե Թուրքիան ափսոսում է կատարվածի համար, բավարար չեն` դրանց մակարդակը չէր համապատասխանում նրան, ինչ կատարվեց: Ուստի հաջորդ քայլը թուրքական կողմը պետք է անի»,-ասել է Կարլովը:

Եթե այս պայմանները չկատարվեն, ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կարգավորել հնարավոր չի լինի, հավելել է դիվանագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ կոմկուսի ԿԿ քարտուղար Սերգեյ Օբուխովը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ահաբեկիչներին աջակցող երկիր ճանաչվի, իսկ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը` ահաբեկչական, եթե հաստատվի վերջինիս մասնակցությունը ռուսական A321-ի կործանմանը Սինայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---