Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է «պաշտպանել Հալեպը» 9 փետրվարի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է «պաշտպանել սիրիական Հալեպը»` դա անվանելով «պատմական պարտքի վերադարձ»: Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի անվանեց այդ պնդումները «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները` Շանլիուրֆան, Գազիանտեփը, Ղահրամանմարաշը, այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը: Նրա պաշտպանների թիկունքին ամբողջ Թուրքիան է կանգնած»,-հայտարարել է Դավութօղլուն` ելույթ ունենալով իր գլխավորած Արդարության և զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում: Անցած շաբաթ սիրիացի զինվորականները մեկուսացրեցին ահաբեկիչների մատակարարման ուղիները Հալեպ գավառի հյուսիսում, որոնք կապում էին նրանց Թուրքիայի հետ: Դավութօղլուն կրկին մեղադրել է ՌԴ օդուժը «խաղաղ բնակչության ռմբակոծության» մեջ, նա հավելել է, որ եթե այդպես շարունակվի Թուրքիա կարող է ևս 70 հազար փախստական գալ: Ավելի վաղ Դավութօղլուն արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը «հանցավոր գործողություններ» է կատարում Սիրիայի տարածքում: Դավութօղլուն ասել էր, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու համար»` հավելելով, որ նման հայտարարություններով Մոսկվան փորձում է «ուշադրությունը շեղել սեփական հանցագոր գործողություններից» Սիրիայում: Հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |