Թուրք լրագրողուհուն Էրդողանին վիրավորելու համար դատապարտել են 28 ամսվա ազատազրկման

Թուրք լրագրողուհուն Էրդողանին վիրավորելու համար դատապարտել են 28 ամսվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատական իշխանությունները մեղավոր են ճանաչել 24-ամյա լրագրողուհի Հիլյալ Քալաֆաթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Ինչպես հայտնում է Dogan գործակալությունը, նրան դատապարտել են 28 ամսվա ազատազրկման` պատիժն իրականացնելու 5 տարվա տարեկետմամբ:

Աֆյոնքարահիսարահ քաղաքի ռադիոկայանում աշխատող լրագրողուհին 2015- մարտի 20-ին մի քանի հաղորդագրություններ էր տեղադրել Facebook-յան էջում: Ըստ դատախազության, հաղորդագրություններից մեկը վիրավորական է եղել և հասցեագրված էր նախագահին: Որոշ ժամանակ անց նա հեռացրել էր հաղորդագրությունը, սակայն քաղաքացիներից մեկը հասցրել էր տեղեկացնել իշխանություններին կառավարության պաշտոնական պորտալի միջոցով:

Դատարանում Քալաֆաթը ափսոսանք էր հայտնել և ասել, որ զանցանքը միտումնավոր չի եղել: Դատարանը հաշվի է առել դա, սակայն մեղմացրել է պատիժը միայն կատարումը հետաձգելով: Եթե 5 տարվա ընթացքում Քալաֆաթը կրկին նման խախտում թույլ տա, բանտ կնստի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում դատավճիռներ են կայացվում երկրի նախագահին վիրավորելու համար: Անկարան ուշադիր հետևում է բոլոր հրապարակումներին ԶԼՄ-ներում և սոցցանցերում:

Նոյեմբերի 26-ին Թուրքիայում ձերբակալվել են Սիրիայում գրոհային իսլամիստներին Անկարայի կողմից զենքի առաքման մասին հոդված հրապարակած լրագրողները: «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և պարբերականի թղթակից Էրդեմ Գյուլը հրատարակել էին իրենց հետաքննության արդյունքները դեռ այս տարվա ամռանը, որից հետո մեղադրվել են անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեջ: Իրենք լրագրողները հասցրել են ձերբակալությունից առաջ հայտարարել, որ պաշտպանել են անաչառ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը և մերկացրել են իշխանությունների սուտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---