Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը պատմական հանդիպում են անկացրել

Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը պատմական հանդիպում են անկացրել

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ի Հավանայի միջագային օդանավակայaնում տեղի է ունեցել Հռոմի պապի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի առաջին պատմական հանդիպումը: Պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: Հոգևոր առաջնորդները կոչ են արել միջազգային հանրությանը կանխել քրիստոնյաների արտահոսքը Մերձավոր Արևելքից, պահպանել ավանդական քրիստոնեական արժեքները Եվրոպայում, հաղթահարել պառակտումն Ուկրաինայում, ինչպես նաև մի շարք կարևոր հայտարարություններ են արել արդի հարցերի վերաբերյալ:

Հանդիպումը լուսաբանել են աշխարհի առաջատար ԶԼՄ-ները, ներկա է եղել մոտ 200 լրագրող, սակայն հանդիպման մեծ մասն անցել է դռնփակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդունված հռչակագրի հիմնական առանցքը, ինչպես և ակնկալվում էր, քրիստոնյաների դեմ աշխարհում աճող հալածանքների թեման էր: «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից շատերում մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը բնաջնջվում են ամբողջ քաղաքներով…Մենք մեծ ցավով ենք ընկալում քրիստոնյաների արտագաղթն այն հողից, որտեղից սկսվել է մեր հավատի տարածումը»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես ասվում է հռչակագրում, ահաբեկչական բռնությունը Սիրիայում և Իրաքում հազարավոր կյանքեր է խլել, անօթևան և առանց գոյության միջոցների թողնելով միլիոնավոր մարդկանց: Ռուսիո պատրիարքն ու Հռոմի պապը կոչ են արել միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու համար քրիստոնյաների հետագա բնռագաղթը Մերձավոր Արևելքից: Նրանք նաև համերաշխության կոչ են արել վերջ տալու համար բռնությանն ու ահաբեկչությանը:«Գուցե խորհրդանշական է, որ հանդիպումը հենց հիմա կայացավ, երբ աշխարհը հայտնվել է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,-ասել է պատրիարք Կիրիլը:

Երկու Եկեղեցիների առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայում լարվածության աճին, որտեղ առճակատումը «անհամար տառապանքներ է պատճառել խաղաղ բնակիչներին, խորը տնտեսական և հումանիտար ճգնաժամի պատճառ դարձել»:

Ըստ 1596 թ. Բրեստի ունիայի, Կիևի թեմի եպիսկոպոսների մեծ մասը որոշեց անցնել Հռոմի պապի գերագույն ենթակայությանը՝ պահպանելով ուղղափառ բյուզանդական ծեսերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---