ՊՆ գործակցությունը կրթական ոլորտի հետ միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը

ՊՆ գործակցությունը կրթական ոլորտի հետ միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը:

Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների և քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերը ծառայում են իրենց նպատակին՝ դրական ազդեցություն թողնելով թե դասախոսների, և թե ուսանողների ու կուրսանտների հետագա գործունեության, նրանց ստեղծագործական մտքի զարգացման վրա:

Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ անցկացվող միջոցառումները շարունակական և առավել արդյունավետ բնույթ կկրեն:

Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ: Նախարարը նշել է, որ բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով: Նա ներկայացրել է 2015 թվականի ձեռքբերումները, որոնք ամփոփված են 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր քննարկենք, միասնաբար որոշենք»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---