Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել23 փետրվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գաղտնազերծվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի միջև առկա գործակցության մասին։ Հեռախոսազրույցները գաղտնազերծվել են Թուրքիայի դատախազության կողմից երկրի 6 քաղաքացու անհետացման գործի շրջանակում, գրում է Russia Today-ը: ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը։ Դրանք բավական ընկերական են, զրուցակիցները միմյանց «եղբայր» են կոչում: Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նրանց միջև սահմանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել։ Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբա՛յր, դու էլ ես, թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։ Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |