Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը: Ես խորապես ցնցված եմ լրագրող եւ գրող Հրանտ Դինքի սպանությամբ: Ինչպես եւ վարչապետ Էրդողանը, այնպես էլ ես դատապարտում եմ այս ահավոր հանցագործությունը եւ ողջունում եմ վարչապետի` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը»,- հայտարարել է ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, Հրանտ Դինքը խիզախ գրող է եղել, որը գրել է Թուրքիայի եւ ողջ տարածաշրջանի պատմության ծանր շրջանի մասին: «Նրա հոդվածները ուղղված են եղել հաշտեցման: Յուրաքանչյուր երկրում պետք է լինեն մարդիկ, ովքեր իրենց պատմությունը քննարկելու ազատ իրավունք ունեն: Ես իմ ցավակցություններն են հայտնում նրա ընտանիքին, մտերիմներին եւ գործընկերներին»,- նշել է Թերի Դեւիսը, հաղորդում է ԵԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---